Վեբ-կայքում Օգտատիրական կոնտենտ տրամադրելով, դուք համաձայնում եք, որ այդ նյութերը պատշաճ են, կառուցողական և կարևոր` համապատասխան համատեքստում, ինչպես նաև չեն պարունակի այնպիսի տեղեկատվություն, որը. (1) կարող է լինել ապօրինի կամ այլ իմաստով հրապարակման համար ոչ պիտանի, ներառյալ, ի թիվս այլ բաների, որևէ անձի կամ կազմակերպության նկատմամբ զրպարտչական կամ վիրավորական բնույթի տեղեկությունները, (2) կարող է վնաս պատճառել որևէ անձի կամ գույքի կամ այլ կերպ վիրավորանք հասցնել կամ անհանգստություն պատճառել որևէ ֆիզիկական անձի կամ կազմակերպության, (3) կարող է խախտել այս կամ այն անձի օրինական իրավունքները (ներառյալ անձնական կյանքի կամ տեղեկությունների հրապարակման իրավունքը), (4) պոռնոգրաֆիկ, անպարկեշտ, ապականող, գռեհիկ, անվայելուչ կամ սպառնալից բնույթ ունի, (5) մշակութապես կամ էթնիկապես անընդունելի է կամ (6) որևէ ապօրինի գործունեության կոչ է անում կամ խրախուսում այն:
Նախքան որևէ նյութեր տրամադրելը դուք բավարար ջանքեր կգործադրեք վիրուսների և այլ աղտոտող և կործանիչ ծրագրերի որոնման ու հեռացման համար: Դուք նաև վեբ-ծրագրի միջոցով չեք փոխանցում այն նամակները, որոնք ուղարկվում են մի քանի հասցեով` այլ հասցեատերերին հետագա ուղարկման նպատակով, «բուրգեր» չեք ստեղծում, ամփոփումներ չեք կատարում և խնդրանքներով չեք դիմում: Բացի այդ, դուք չեք կեղծում «գլխամասերը», որոնք նախադրում են տեղեկատվությունը և նույնականացնում դրա ստեղծողին, և չեք շահարկում անձի կամ ընկերության նույնականացման մասին տեղեկությունները, ինչպես նաև այլ տվյալները` մեր վեբ-կայքի միջոցով փոխանցվող որևէ Կոնտենտի և/կամ Օգտատիրական կոնտենտի ծագման քողարկման նպատակով, ինչպես նաև չեք նմանակեղծում ձեր ներկայությունը վեբ-կայքում: Դուք չեք խոչընդոտում մեր կայքերի, սերվերների ու ցանցերի աշխատանքին և չեք խանգարում դրանց գործունեությանը և չեք կատարում այլ գործողություններ, որոնք կապված են մեր ենթակառուցվածքի չարդարացված կամ անհամաչափ բեռնվածության հետ:
Դուք հաստատում, հավաստում և երաշխավորում եք, որ վեբ-կայք տրամադրվող Օգտատիրական կոնտենտը չի խախտում այլ անձանց գույքային իրավունքները, ներառյալ, ի թիվս այլ բաների, հեղինակային իրավունքները, ապրանքային նշանները և արտոնագրերը, ինչպես նաև գաղտնիության պահպանման պարտավորությունները:
Դուք ընդունում և համաձայնում եք, որ ցանկացած տեսակի ձեր գաղափարները, ներկայացումները կամ ռեպլիկները, ինչպես նաև վեբ-կայքի միջոցով տրամադրված այլ Օգտատիրական կոնտենտ, որը պաշտպանված չէ մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներով, կարող է օգտագործվել վեբ-կայքում տեղեկատվություն ներկայացնող այլ անձի կողմից` առանց ձեր օգտին վարձատրության կամ ձեզ որպես նման կոնտենտի հեղինակի հղում կատարելու:
Սույնով դուք ներկայացնում եք «Philips»-ին, նրա դուստր ընկերություններին, փոխկապակցված անձանց և գործընկերներին անդառնալի, հոնորարների վճարումից զերծ, ոչ բացառիկ, ենթաարտոնագրվող և փոխանցվող, աշխարհով մեկ գործող արտոնագիր`ձեր կողմից այս վեբ-կայքում կամ «Philips»-ի ցանկացած այլ վեբ-կայքում կամ ցանկացած այլ մարկետինգային նյութերում կամ հանրության հետ կապերին առնչվող նյութերում, ցանկացած լրատվամիջոցում տրամադրված Օգտատիրական կոնտենտի օգտագործման, վերարտադրման, արտադրական աշխատանքների նախապատրաստման, բաշխման, հանրային օգտագործման, հանրային արտացոլման, փոխանցման և հրապարակման համար:
Դուք միանձնյա պատասխանատվություն եք կրում ձեր սեփական Օգտատիրական կոնտենտի և վեբ-կայքում դրա տեղադրման, ներկայացման կամ դրանում հրապարակման հետևանքների համար: «Philips»-ն իրավասու է, բայց ոչ պարտական դիտել և վերահսկել Օգտատիրական կոնտենտը` վեբ-կայքում տրամադրելուց առաջ և/կամ հետո: Սակայն դուք ընդունում եք, որ մենք չենք կարող վերահսկել ամբողջ Օգտատիրական կոնտենտը: «Philips»-ը, նրա դուստր-ընկերությունները, փոխկապակցված անձինք, գործընկերները, արտոնագրատերերը և մատակարարները չեն կարող և չեն կրելու պատասխանատվություն երրորդ անձանց կողմից առանց որևէ սահմանափակումների վեբ-կայքում տեղադրված Օգտատիրական կոնտենտի ճշգրտության, ամբողջականության, որակի և վավերական լինելու համար:
«Philips»-ը չի հաստատում ոչ մի Օգտատիրական կոնտենտ և դրանում ներկայացված որևէ կարծիք, առաջարկություն կամ խորհուրդ, և ուղղակիորեն հրաժարվում է Օգտատիրական կոնտենտի հետ կապված ցանկացած պատասխանատվությունից:
«Philips»-ն ունի հաղորդագրությունները կամ այլ Օգտատիրական կոնտենտ խմբագրելու և/կամ հեռացնելու բացառիկ իրավունք և հնարավորություն, որը անընդունելի է, ոչ իրավաչափ կամ այս կամ այլ կերպ խախտում է սույն Պայմանները, այս կամ այն պատճառով, ցանկացած ժամանակ, առանց այս մասին ծանուցելու կամ համաձայնության, իր սեփական հայեցողությամբ: Յուրաքանչյուր օգտատիրոջը, որը համարում է, որ տրամադրված Օգտատիրական կոնտենտը անընդունելի է կամ անպատշաճ, առաջարկվում է անմիջապես կապվել «Philips»-ի հետ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով` http://www.philips.am/a-w/site-owner.html Նման ծանուցում ստանալուն պես մենք բավականին կարճ ժամկետում բավարար միջոցներ կձեռնարկենք և կդիմենք բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ կհամարենք: Քանի որ տվյալ գործընթացը ավտոմատացված չէ, դուք պետք է իմանաք, որ մենք չենք կարող անմիջապես հեռացնել կամ խմբագրել տվյալ Օգտատիրական կոնտենտը: