Հայաստան

Օգտագործման կանոնները

Օգտագործման պայմանները

 

  1. Օգտագործման պայմանների ակցեպտ
  2. Պայմանների փոփոխում
  3. Անձնական տեղեկատվության օգտագործման քաղաքականությունը
  4. Պատասխանատվությունից հրաժարվելը
  5. Գրանցում
  6. Վեբ-կայքում տեղեկատվություն տրամադրող անձը
  7. Պատասխանատվության սահմանափակում
  8. Երրորդ կողմերի կոնտենտը / ծրագրային ապահովումը
  9. Հեղինակային իրավունքներ և ապրանքային նշաններ
  10. Վեբ-կայքում ամփոփված գույքային իրավունքներ
  11. Պահանջներ հեղինակային իրավունքների խախտման նկատմամբ` ԱՄՆ օրենսդրությանը համապատասխան
  12. Վնասների փոխհատուցում և պատասխանատվությունից ազատում
  13. Կայքի փակում
  14. «Philips»-ի արտադրանքը
  15. Դիմում անվտանգ ապաստանի մասին` համաձայն 1995 թվականի Մասնավոր արժեթղթերի թողարկման նկատմամբ դատավարության կարգի բարեփոխման մասին օրենքի
  16. Վեճերի լուծում
  17. Դրույթների անկախություն
  18. Իրավունքներից հրաժարվելու փաստի բացակայություն
  19. Վերնագրեր

Օգտագործման պայմանները

 

Տվյալ վեբ-կայքը (այսուհետ` «վեբ-կայք») ձեզ է առաջարկվում «Philips» ՍՊԸ կողմից, որը գտնվում է հետևյալ հասցեով. Ռուսաստան, 123022, Սերգեյ Մակեևի փողոց, 13, "Մարր Պլազա" բիզնես կենտրոն (Россия, 123022 Улица Сергея Макеева, 13, Бизнес центр "Марр Плаза") (այսուհետ` «Philips»):

 

Ձեր մուտքը տվյալ վեբ-կայք և վերջինիս օգտագործումը կարգավորվում են հետևյալ Օգտագործման պայմաններով: Բացի այդ, տվյալ կայքում առկա կամ դրա միջոցով հասանելի կոնկրետ կոնտենտի, տվյալների, նյութերի ու տեղեկատվության  (այսուհետ` «Կոնտենտ») նկատմամբ, ինչպես նաև կոնկրետ կոնտենտի, տվյալների, նյութերի ու տեղեկատվության նկատմամբ, որը դուք կարող եք ներբեռնել, ներկայացնել կամ հրապարակել այս վեբ-կայքում («Օգտատիրոջ կոնտենտ»), կամ վերջինիս միջոցով կնքվող գործարքների նկատմամբ կարող են գործել հատուկ պայմաններ: Նման կոնկրետ պայմանները կարող են լրացնեն սույն Պայմանները կամ, եթե դա ուղղակիորեն նշված է և այնքանով, որքանով նշված է, դրանք փոխարինել:

1. Օգտագործման պայմանների ակցեպտ

 

Մտնելով այս վեբ-կայք կամ սկսելով դրա օգտագործումը, դուք համաձայնվում եք իրավաբանորեն կապված լինել Օգտագործման պայմաններով, ինչպես նաև բոլոր այն պայմաններով, որոնք առկա են կամ նշված են այս վեբ-կայքում:  Եթե դուք համաձայն ՉԵՔ սույն պայմաններին, դուք ՉԵՔ կարող մտնել այս վեբ-կայքը և իրավունք չունեք այն օգտագործելու:

2. Պայմանների փոփոխում

 

Օգտագործման պայմանները ցանկացած ժամանակ կարող են փոփոխվել «Philips» ընկերության կողմից: Նման փոփոխված Օգտագործման պայմանները ուժի մեջ են մտնում վեբ-կայքում դրանց տեղադրման պահին: Համարվում է, որ շարունակելով վեբ-կայք մտնել կամ այն օգտագործել նշված տեղադրումից հետո, դուք համաձայնվում եք նման փոփոխություններին: Առաջարկվում է պարբերաբար ծանոթանալ համապատասխան պայմաններին: «Philips»-ի մյուս կայքերը կարող են ունենալ օգտագործման իրենց սեփական կանոնները, որոնք գործում են նման վեբ-կայքերի նկատմամբ:

 

«Philips»-ն իրեն վերապահում է ցանկացած ժամանակ վեբ-կայքը փակելու կամ դրա Կոնտենտը փոփոխելու իրավունքը` առանց այս մասին ծանուցելու: «Philips»-ն  իրեն վերապահում է վեբ-կայք կամ դրա առանձին էջեր յուրաքանչյուր անձի մուտքը սահմանափակելու, ինչպես նաև նման մուտքը մերժելու կամ ցանկացած ժամանակ այն անմիջապես դադարեցնելու իրավունքը` սեփական միանձնյա հայեցողությամբ, առանց այս մասին որևէ պատճառներ նշելու և առանց ծանուցումների:

3. Անձնական տեղեկատվության օգտագործման քաղաքականությունը

 

Այս վեբ-կայքի միջոցով կամ դրա հետ կապված` տրամադրված կամ հավաքագրված անձնական տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես «Philips»-ի Անձնական տեղեկատվության օգտագործման քաղաքականությանը համապատասխան, և սույն Օգտագործման պայմանները ենթակա են այս վեբ-կայքում հրապարակված Անձնական տեղեկատվության օգտագործման քաղաքականությանը:

4. Պատասխանատվությունից հրաժարվելը

 

ԱՅԴ ՎԵԲ-ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՆԵՐԱՌՅԱԼ, Ի ԹԻՎՍ ԱՅԼ ԲԱՆԵՐԻ, ՏԵՔՍՏԵՐԸ, ՊԱՏԿԵՐՆԵՐԸ, ԳՐԱՖԻԿԱՆ, ՀՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ) ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է «ԻՆՉՊԵՍ ԱՌԿԱ Է» ԵՎ «ԸՍՏ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ»: ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴԱ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ, «PHILIPS» ԵՎ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ,  ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԸ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ ՍՈՒՅՆՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՏԵՍՔԻ, ԸՍՏ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՍ ՎԵԲ-ԿԱՅՔԻ, ԿՈՆՏԵՆՏԻ ԿԱՄ ՕԳՏԱՏԻՐԱԿԱՆ ԿՈՆՏԵՆՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ: Ոչ «Philips», ոչ էլ նրա դուստր ընկերությունները, փոխկապակցված անձինք, գործընկերները, արտոնագրատերերը և մատակարարները չեն երաշխավորում և ոչ մի հավաստիացում չեն տալիս առ ան, որ (i) վեբ-կայքը կբավարարի ձեր պահանջները, (ii) վեբ-կայքը կաշխատի անխափան, արագ, անվտանգ և առանց որևէ սխալի, ինչպես նաև այն, որ (iii) այն արդյունքները, որոնք կարող են ստացվել վեբ-կայքի օգտագործմամբ (ներառյալ այս վեբ-կայքում առկա ցանկացած տեղեկատվությունը և նյութերը), կլինեն ստույգ, ամբողջական, վստահելի և որոշ առումներով կբավարարեն  ձեր պահանջները:

 

Տվյալ վեբ-կայքը հանրամատչելի է: Դուք չպետք է ակնկալեք գաղտնիության պահպանություն ցանկացած Օգտատիրական կոնտենտի նկատմամբ, որը կարող եք տրամադրել այս վեբ-կայքում: Մի տրամադրեք այստեղ որևէ գաղտնի տեղեկատվություն:

 

«Philips» և նրա դուստր ընկերությունները, փոխկապակցված անձինք, գործընկերները, արտոնագրատերերը և մատակարարները ոչ մի պատասխանատվություն չեն կրում Ինտերնետում, ցանցում կամ վեբ-հանգույցներում տեղեկատվության տեղադրման ծառարություններում ընդմիջումների կամ բացթողումների համար և չեն երաշխավորում, որ վեբ-կայքը և նրա կողմից մատուցվող ծառայությունները կամ «Philips» ընկերության կողմից ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունները չեն պարունակում վիրուսներ կամ այլ վտանգավոր տարրեր:

 

Այս վեբ-կայքից ցանկացած նյութերի ներբեռնումը կամ դրա օգտագործմամբ այլ կերպ ստանալը կատարվում են ձեր հայեցողությամբ և ձեր սեփական ռիսկով: Դուք միանձնյա պատասխանատվություն եք կրում ձեր համակարգչային համակարգի բոլոր վնասվածքների կամ տվյալների կորստի համար, որոնք կարող են տեղի ունենալ բոլոր նման նյութերի ներբեռնման ժամանակ:

5. Գրանցում

 

Վեբ-կայքի որոշ էջեր մուտք գործելու և վերջինիս որոշ գործառույթների և ծառայությունների օգտագործման համար դուք գուցե պետք է գրանցվեք որպես անձ, որը կարող է տեղեկատվություն ուղարկել կայքի միջոցով: Տվյալ գրանցումն անվճար է:

 

Գրանցվելուց հետո դուք պետք է ընտրեք օգտատիրոջ եզակի անուն կամ «հղում» և գաղտնաբառ, ինչպես նաև տրամադրել էլեկտրոնային փոստի եզակի, վավերական և գործող հասցե, որը հնարավոր է ստուգել: Օգտատերերի անունների և էլեկտրոնային փոստի հասցեների կրկնությունը չի թույլատրվում, ուստի եթե ձեր մուտքագրած անունը կամ հասցեն արդեն օգտագործվում են, հաղորդագրություն կհայտնվի այն մասին, որ դուք պետք է ընտրեք այլ անուն կամ հասցե: Մենք ձեզ էլեկտրոնային փոստով հաստատում կուղարկենք, որը կպարունակի ձեր գրանցման տեղեկատվությունը: Այն դեպքում, եթե նման տեղեկատվություն որևէ պատճառով չի փոխանցվի, ձեզ կարող է արգելվել որոշ էջերից, գործառույթներից կամ ծառայություններից օգտվելը, որոնց համար անհրաժեշտ է գրանցում, կամ նման օգտագործումը կարող է դադարեցվել: Դուք օպերատիվորեն կթարմացնեք ձեր գրանցման տեղեկատվությունը, որպեսզի այն ցանկացած պահի լինի ստույգ և իրական: Դուք միանձնյա պատասխանատվություն եք կրում ձեր գաղտնաբառի գաղտնիության պահպանման համար: Մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեր օգտատիրոջ անունը փոխելու, ձեր տրամադրած կոնտենտը հեռացնելու, ինչպես նաև մերժել ձեր գրանցումը կամ դադարեցնել այն, եթե դուք ընտրեք օգտատիրոջ անուն, որը` մեր միանձնյա հայեցողությամբ, անպարկեշտ է, անվայելուչ, վիրավորական կամ այլ տեսանկյունից անվայել: Դուք միանձնյա պատասխանատվություն եք կրում ձեր համակարգչի (համակարգիչների) մուտքը սահմանափակելու համար: Դուք համաձայնում եք պատասխանատվություն ստանձնել այն բոլոր գործողությունների համար, որոնք կատարվում են ձեր անձնական հաշվի շրջանակներում, ձեր օգտատիրոջ անվան և/կամ գաղտնաբառի տակ, որոնք կլինեն ձեր վարքի, անգործության կամ անփութության արդյունքը: Դուք համաձայնում եք, որ եթե ձեզ հայտնի դառնա ձեր հաշվի, օգտատիրոջ անվան և/կամ գաղտնաբառի նկատմամբ որևէ կասկածելի կամ չթույլատրված գործողությունների մասին, դուք անմիջապես կապվում եք մեզ հետ էլեկտրոնային փոստով հաղորդագրություն ուղարկելով հետևյալ հասցեով` http://www.philips.am/a-w/site-owner.html Մենք իրավասու ենք մեր սեփական հայեցողությամբ ձեզ արգելել գրանցումը որևէ որոշակի փոստային ծառայությունների կամ Ինտերնետի միջոցով կապի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերությունների պատճառով:

6. Վեբ-կայքում տեղեկատվություն տրամադրող անձը

 

Վեբ-կայքում Օգտատիրական կոնտենտ տրամադրելով, դուք համաձայնում եք, որ այդ նյութերը պատշաճ են, կառուցողական և կարևոր` համապատասխան համատեքստում, ինչպես նաև չեն պարունակի այնպիսի տեղեկատվություն, որը. (1) կարող է լինել ապօրինի կամ այլ իմաստով հրապարակման համար ոչ պիտանի, ներառյալ,  ի թիվս այլ բաների, որևէ անձի կամ կազմակերպության նկատմամբ զրպարտչական կամ վիրավորական բնույթի տեղեկությունները, (2) կարող է վնաս պատճառել որևէ անձի կամ գույքի կամ այլ կերպ վիրավորանք հասցնել կամ անհանգստություն պատճառել որևէ ֆիզիկական անձի կամ կազմակերպության, (3) կարող է խախտել այս կամ այն անձի օրինական իրավունքները (ներառյալ անձնական կյանքի կամ տեղեկությունների հրապարակման իրավունքը), (4) պոռնոգրաֆիկ, անպարկեշտ, ապականող, գռեհիկ, անվայելուչ կամ սպառնալից բնույթ ունի, (5) մշակութապես կամ էթնիկապես անընդունելի է կամ (6) որևէ ապօրինի գործունեության կոչ է անում կամ խրախուսում այն:

 

Նախքան որևէ նյութեր տրամադրելը դուք բավարար ջանքեր կգործադրեք վիրուսների և այլ աղտոտող և կործանիչ ծրագրերի որոնման ու հեռացման համար: Դուք նաև վեբ-ծրագրի միջոցով չեք փոխանցում այն նամակները, որոնք ուղարկվում են մի քանի հասցեով` այլ հասցեատերերին հետագա ուղարկման նպատակով, «բուրգեր» չեք ստեղծում, ամփոփումներ չեք կատարում և խնդրանքներով չեք դիմում: Բացի այդ, դուք չեք կեղծում «գլխամասերը», որոնք նախադրում են տեղեկատվությունը և նույնականացնում դրա ստեղծողին, և չեք շահարկում անձի կամ ընկերության նույնականացման մասին տեղեկությունները, ինչպես նաև այլ տվյալները` մեր վեբ-կայքի միջոցով փոխանցվող որևէ Կոնտենտի և/կամ Օգտատիրական կոնտենտի ծագման քողարկման նպատակով, ինչպես նաև չեք նմանակեղծում ձեր ներկայությունը վեբ-կայքում: Դուք չեք խոչընդոտում մեր կայքերի, սերվերների ու ցանցերի աշխատանքին և չեք խանգարում դրանց գործունեությանը և չեք կատարում այլ գործողություններ, որոնք կապված են մեր ենթակառուցվածքի չարդարացված կամ անհամաչափ բեռնվածության հետ:

 

Դուք հաստատում, հավաստում և երաշխավորում եք, որ վեբ-կայք տրամադրվող Օգտատիրական կոնտենտը չի խախտում այլ անձանց գույքային իրավունքները, ներառյալ, ի թիվս այլ բաների, հեղինակային իրավունքները, ապրանքային նշանները և արտոնագրերը, ինչպես նաև գաղտնիության պահպանման պարտավորությունները:

 

Դուք ընդունում և համաձայնում եք, որ ցանկացած տեսակի ձեր գաղափարները, ներկայացումները կամ ռեպլիկները, ինչպես նաև վեբ-կայքի միջոցով տրամադրված այլ Օգտատիրական կոնտենտ, որը պաշտպանված չէ մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներով, կարող է օգտագործվել վեբ-կայքում տեղեկատվություն ներկայացնող այլ անձի կողմից` առանց ձեր օգտին վարձատրության կամ ձեզ որպես նման կոնտենտի հեղինակի հղում կատարելու:

 

 Սույնով դուք ներկայացնում եք «Philips»-ին, նրա դուստր ընկերություններին, փոխկապակցված անձանց և գործընկերներին անդառնալի, հոնորարների վճարումից զերծ, ոչ բացառիկ, ենթաարտոնագրվող և փոխանցվող, աշխարհով մեկ գործող արտոնագիր`ձեր կողմից այս վեբ-կայքում կամ  «Philips»-ի ցանկացած այլ վեբ-կայքում կամ ցանկացած այլ մարկետինգային նյութերում կամ հանրության հետ կապերին առնչվող նյութերում, ցանկացած լրատվամիջոցում տրամադրված Օգտատիրական կոնտենտի օգտագործման, վերարտադրման, արտադրական աշխատանքների նախապատրաստման, բաշխման, հանրային օգտագործման, հանրային արտացոլման, փոխանցման և հրապարակման համար:

 

Դուք միանձնյա պատասխանատվություն եք կրում ձեր սեփական Օգտատիրական կոնտենտի և վեբ-կայքում դրա տեղադրման, ներկայացման կամ դրանում հրապարակման հետևանքների համար: «Philips»-ն իրավասու է, բայց ոչ պարտական դիտել և վերահսկել Օգտատիրական կոնտենտը` վեբ-կայքում տրամադրելուց առաջ և/կամ հետո: Սակայն դուք ընդունում եք, որ մենք չենք կարող վերահսկել ամբողջ Օգտատիրական կոնտենտը: «Philips»-ը, նրա դուստր-ընկերությունները, փոխկապակցված անձինք, գործընկերները, արտոնագրատերերը և մատակարարները չեն կարող և չեն կրելու պատասխանատվություն երրորդ անձանց կողմից առանց որևէ սահմանափակումների վեբ-կայքում տեղադրված Օգտատիրական կոնտենտի ճշգրտության, ամբողջականության, որակի և վավերական լինելու համար:

 

«Philips»-ը չի հաստատում ոչ մի Օգտատիրական կոնտենտ և դրանում ներկայացված որևէ կարծիք, առաջարկություն կամ խորհուրդ, և ուղղակիորեն հրաժարվում է Օգտատիրական կոնտենտի հետ կապված ցանկացած պատասխանատվությունից:

 

«Philips»-ն ունի հաղորդագրությունները կամ այլ Օգտատիրական կոնտենտ խմբագրելու և/կամ հեռացնելու բացառիկ իրավունք և հնարավորություն, որը անընդունելի է, ոչ իրավաչափ կամ այս կամ այլ կերպ խախտում է սույն Պայմանները, այս կամ այն պատճառով, ցանկացած ժամանակ, առանց այս մասին ծանուցելու կամ համաձայնության, իր սեփական հայեցողությամբ: Յուրաքանչյուր  օգտատիրոջը, որը համարում է, որ տրամադրված Օգտատիրական կոնտենտը անընդունելի է կամ անպատշաճ, առաջարկվում է անմիջապես կապվել «Philips»-ի հետ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով` http://www.philips.am/a-w/site-owner.html Նման ծանուցում ստանալուն պես մենք բավականին կարճ ժամկետում բավարար միջոցներ կձեռնարկենք և կդիմենք բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ կհամարենք: Քանի որ տվյալ գործընթացը ավտոմատացված չէ, դուք պետք է իմանաք, որ մենք չենք կարող անմիջապես հեռացնել կամ խմբագրել տվյալ Օգտատիրական կոնտենտը:

7. Պատասխանատվության սահմանափակում

 

ԹԵ «PHILIPS»-Ը, ԹԵ ՆՐԱ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԸ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ՈՉ ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՏՈՒԳԱՆԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ, ԿՈՂՄՆԱԿԻ ԿԱՄ ԱՅԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՆԱԼ ՎԵԲ-ԿԱՅՔԻ ԿԱՄ ԿՈՆՏԵՆՏԻ ՄՈՒՏՔԻՑ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԿԱՄ ՆՄԱՆ ՄՈՒՏՔԻ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՄԱՆ ՄՈՒՏՔԻ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ «PHILIPS»-Ը ԾԱՆՈՒՑՎԱԾ ԼԻՆԻ ՆՄԱՆ ՎՆԱՍԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ԴԵՊՔԵՐԻ, ԵՐԲ ՎՆԱՍԸ «PHILIPS» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՔԻ ԿԱՄ ԿՈՊԻՏ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է:

 

Եթե դուք ապրում եք այն երկրում կամ նահանգում, որոնք թույլ չեն տալիս վերը նշված բացառություններն ու պատասխանատվության սահմանափակումները կամ վերևում` 4-րդ հոդվածում շարադրված երաշխիքներից հրաժարվելը, ապա նման բացառություններ և սահմանափակումներ չեն կարող ձեզ վրա տարածվել, բայց այնքանով, որքանով նման բացառություններն ու սահմանափակումները այսպիսով անթույլատրելի են: Այդ դեպքում նշված բացառություններն ու սահմանափակումները սահմանափակվում են  օրենսդրության կողմից թույլատրվող առավելագույն չափով:

8. Երրորդ անձանց կոնտենտ / ծրագրային ապահովում

 

«Philips»-ը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում երրորդ անձին պատկանող ցանկացած կայքի կոնտենտի համար, որը հասանելի է վեբ-կայքից հիպերհղումով, անկախ նրանից, թե ով է տեղադրել այդ հիպերհղումը` ինքը վեբ-կայքը, թե երրորդ կողմը` Օգտագործման պայմաններին համապատասխան: Մեր վեբ-կայքում առկա` մեկ այլ կայքի ցանկացած հղում նման կայքի հավանություն չի հանդիսանում, և ոչ մի հավաստիացում և երաշխիք չի տրվում այս կամ այն կայքի կոնտենտի ճշգրտության, ժամանակին լինելու կամ պիտանելիության վերաբերյալ, որին հղում է կատարվում վեբ-կայքում, և մենք դրա համար որևէ պատասխանատվություն չենք կրում:

 

Վեբ-կայքից կամ դրա միջոցով ներբեռնման համար տրամադրվող ծրագրային ապահովումը արտոնագրված է` համաձայն համապատասխան արտոնագրային համաձայնության պայմանների: Բացառությամբ համապատասխան արտոնագրային համաձայնագրում նախատեսվածից, ծրագրային ապահովումը տրամադրվում է միայն վերջնական օգտատերերի օգտագործման համար, և ծրագրային ապահովման հետագա կրկնօրինակումը, վերարտադրումը կամ փոխանցումը ուղղակի արգելված են: ՆՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ` ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ: «PHILIPS»-Ը ՍՈՒՅՆՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՄՅՈՒՍ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՏԵՍՔԻ, ԸՍՏ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ և ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ:

9. Հեղինակային իրավունքներ և ապրանքային նշաններ

 

«Philips»-ի, նրա փոխկապակցված անձանց, դուստր ընկերությունների, արտոնագրատերերի և / կամ այլ գործընկերների կողմից տրամադրվող Կոնտենտի նկատմամբ հեղինակային իրավունքներն ու մնացած բոլոր գույքային իրավունքները, ծրագրային ապահովումը` վեբ-կայքի աշխատանքի և հրապարակման համար, վեբ-կայքում տվյալների կոմպիլյացումը, ինչպես նաև վեբ-կայքի կարգը, հերթականությունն ու կազմակերպումը պատկանում են Koninklijke Philips N.V.-ին և/կամ նրա մյուս գործընկերներին և արտոնագրատերերին: Սույն Պայմաններով ուղղակիորեն չներկայացված Կոնտենտի բոլոր իրավունքները պաշտպանված են:

 

PHILIPS-ը  Koninklijke Philips N.V.-ի գրանցված ապրանքային նշանն է:

 

PHILIPS-ը և Koninklijke Philips N.V.-ի և նրա փոխկապակցված անձանց մնացած բոլոր գրանցված ապրանքային նշանները ընկերության կարևոր ակտիվներն են: Ապրանքային նշանների պատշաճ օգտագործումը մեծ նշանակություն ունի, և մեր ընկերության արտադրանքի ու ծառայությունների հիշատակման ժամանակ դուք պետք է հետևեք «Philips»-ի ցուցումներին: Ավելի մանրամասն տեղեկատվությանը դուք կարող եք ծանոթանալ, անցնելով այս հղումով:

 

PHILIPS անվանման օգտագործումը և գրանցումը վերապահված է բացառապես մեր ընկերությանը: Դուք իրավասու չեք գրանցելու և օգտագործելու ընկերության անվանումը, օրենքով սահմանված անվանումը, առևտրային անվանումը, դոմենի անունը և այլ անվանումները, նշումներն ու նկարագրությունները, որոնցում ներառված է PHILIPS անվանումը, դրան համանման անվանում կամ ցանկացած այլ անվանում, որը ներառում է PHILIPS անվանման մի մասը, և նման գրանցվող կամ օգտագործվող անվանումը չի կարող ներառել Koninklijke Philips N.V. ընկերության ցանկացած այլ գրանցված ապրանքային նշան:

10. Վեբ-կայքում ամփոփված գույքային իրավունքները

 

Տվյալ վեբ-կայքը հանրամատչելի է, և դրանում տրամադրվող ցանկացած տեղեկատվություն գաղտնի չի համարվում: Դուք ընդունում եք, որ ձեր կողմից տրամադրված Օգտատիրական կոնտենտում ներառված որևէ նորամուծություններ ներկայացնելով դուք կատարում եք այդ նորամուծության «հրապարակում»` համաձայն համապատասխան արտոնագրային օրենքների:

 

Դուք ընդունում եք, որ վեբ-կայքում տրամադրվող և/կամ քննարկվող ցանկացած Օգտատիրական կոնտենտ կարող է ենթարկվել «Philips»-ի, նրա դուստր ընկերությունների, փոխկապակցված անձանց, արտոնագրատերերի, այլ գործընկերների և երրորդ երկրների արտոնագրային իրավունքների, ինչպես նաև նրանց հեղինակային իրավունքների, ապրանքային նշանների և այլ մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների գործողությանը: Եթե դուք դիտարկելու եք վեբ-կայքում ներկայացված որևէ գաղափարների, առաջարկությունների կամ որոշումների կամ այլ Օգտատիրական կոնտենտի օգտագործման հնարավորությունը, դուք պարտավոր եք ստանալ մտավոր սեփականության նկատմամբ համապատասխան իրավունքներ` նախքան դրանք օգտագործելը:

11. Պահանջներ հեղինակային իրավունքների խախտման նկատմամբ` ԱՄՆ օրենսդրությանը համապատասխան

 

Եթե դուք գիտեք կամ կասկածում եք, որ վեբ-կայքում տեղադրված որևէ նյութեր (ներառյալ, ի թիվս այլ բաների, Ֆորումում տեղադրված նյութերը), օգտագործվել կամ կրկնօրինակվել են հեղինակային իրավունքների խախտմամբ, դուք պետք է տեղեկացնեք  «Philips» ընկերության հատուկ գործակալին, որի մասին տեղեկությունները ներկայացված են ստորև: Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում հեղինակային իրավունքի մասին ԱՄՆ Օրենքին համապատասխան` ԱՄՆ Օրենսգրքի 17-րդ գլուխ, բաժին 512(c)(3), ձեր ծանուցումը պետք է պարունակի հետևյալը.

 

  • հեղինակային իրավունքի սեփականատիրոջ կամ ենթադրաբար խախտված բացառիկ իրավունքի սեփականատիրոջ անունից գործողություններ կատարելու համար լիազորված անձի անձնական կամ էլեկտրոնային ստորագրությունը.
  • տեղեկություններ հեղինակային իրավունքներով պաշտպանված աշխատանքի մասին, որը, ըստ պահանջի, խախտվել է, կամ Ինտերնետում մեկ կայքում հեղինակային իրավունքներով պաշտպանված մի քանի աշխատանքի դեպքում` համապատասխան կայքում նման աշխատանքների ցանկը.
  • տեղեկություններ այն նյութերի մասին, որոնց նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը, ըստ պահանջի խախտվել է կամ որի նկատմամբ դրա խախտմանը տանող գործողություններ են կատարվում, և որոնք պետք է հեռացվեն կամ որոնց նկատմամբ մուտքը պետք է դադարեցվի, ինչպես նաև տեղեկատվություն, որը ողջամտորեն բավարար է, որպեսզի մենք կարողանանք նման նյութեր գտնել.
  • ողջամտորեն բավարար տեղեկություններ, որոնք մեզ թույլ են տալիս կապվել ձեզ հետ, ինչպես հասցեն, հեռախոսահամարը և, առկայության դեպքում, էլեկտրոնային փոստի հասցեն, որով կարով ենք կապ հաստատել ձեզ հետ.
  • ձեր դիմումն այն մասին, որ դուք բարեխղճորեն համարում եք, որ բողոքարկվող կարգով նյութերի օգտագործումը թույլատրված չէ հեղինակային իրավունքների սեփականատիրոջ, նրա գործակալի կամ օրենքի կողմից.
  • դիմում այն մասին, որ ծանուցման մեջ նշված տեղեկատվությունը ստույգ է և տրամադրվում է սուտ ցուցմունքների համար պատասխանատվության մասին իմացությամբ, որ դուք հեղինակային իրավունքի սեփականատերն եք կամ լիազորված եք ենթադրաբար խախտված բացառիկ իրավունքի սեփականատիրոջ անունից գործողություններ կատարելու համար:

 

Հատուկ գործակալի հետ` հեղինակային իրավունքների խախտման փաստով պահանջների մասին ծանուցման համար կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով.

 

Փոստով՝ Philips International B.V.

Corporate Legal Department

Amstelplein 2

Breitner Center

PO Box 77900

Amsterdam

The Netherlands

 

Ֆաքսիմիլային կապով` Philips International B.V.

Corporate Legal Department

Amsterdam

The Netherlands

+31 20 5977230

 

Վերը նշված տեղեկատվությունը տրամադրված է բացառապես «Philips» ընկերությանը ծանուցելու համար, որ ձեր նյութերի նկատմամբ հեղինակային իրավունքները կարող են խախտվել: Մնացած բոլոր հարցերին, ինչպես ապրանքների հետ կապված հարցերը, ինչպես նաև տեղեկությունների և/կամ կոնտենտի տեղադրման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ անհանգստության հարցերը, պատասխան չի ստացվի, եթե դրանք ուղղված լինեն վերը նշված կարգով:

12. Վնասների փոխհատուցում և պատասխանատվությունից ազատում

 

Դուք համաձայնում եք «Philips»-ին, նրա դուստր ընկերություններին, փոխկապակցված անձանց, արտոնագրատերերին, այլ գործընկերներին և մատակարարներին, ինչպես նաև նրանց համապատասխան պաշտոնատար անձանց, տնօրեններին, աշխատակիցներին, բաժնետերերին, իրավաբանական ներկայացուցիչներին, գործակալներին, իրավահաջորդներին և ցեսիոնարնրերին փոխհատուցել կորուստները, ծախքերն ու ծախսերը (ներառյալ փաստաբանների և այլ մասնագետների ծախսերը` խելամիտ սահմաններում և դատական ծախսերը), պաշտպանել նրանց նման կորուստներից, ծախքերից ու ծախսերից` ցանկացած պատասխանատվության մասով, որը կարող է առաջանալ վեբ-կայքում նյութերի տեղադրումից, կոնտենտից կամ որևէ հաղորդագրության, տվյալների, նյութերի կամ ցանկացած այլ Օգտատիրոջ կոնտենտի փոխանցումից, որը դուք տրամադրում եք վեբ-կայքում, ինչպես նաև ձեր կողմից սույն Օգտագործման պայմանների խախտումից: Ձեր կողմից կայքում տեղադրված այս կամ այն հաղորդագրությունից կամ ցանկացած այլ Օգտատիրական կոնտենտից առաջացող որևէ բողոքի կամ ապօրինի գործողության դեպքում «Philips»-ն իրեն վերապահում է ձեր անձնական տեղեկությունները, ինչպես նա ձեր մասին ցանկացած այլ տեղեկատվություն բացահայտելու իրավունքը, որը «Philips»-ը կարող է ունենալ իր տրամադրության տակ:

 

Եթե ձեզ մոտ վեճ ծագի մեկ կամ մի քանի օգտատերերի հետ, դուք ազատում եք «Philips»-ը, նրա դուստր ընկերությունները, փոխկապակցված անձանց, գործընկերներին ու մատակարարներին, ինչպես նաև նրանց համապատասխան պաշտոնատար անձանց, տնօրեններին, աշխատակիցներին, բաժնետերերին, իրավաբանական ներկայացուցիչներին, գործակալներին, իրավահաջորդներին և ցեսիոնարնրերին ցանկացած հատնի և անհայտ պահանջներից, գանգատներից և ցանկացած տեսակի կորստից (փաստացի և անուղղակի), որոնք կարող են առաջանալ նման վեճից կամ դրա հետ կապված լինել:

13. Կայքի փակում

 

Մենք ունենք վեբ-կայքը կամ դրա որոշ էջերը ցանկացած պատճառով փակելու միանձնյա իրավունք` առանց այս մասին ծանուցելու կամ որևէ մեկի համաձայնության: Մենք պատասխանատվություն չենք կրելու վեբ-կայքում տրամադրված որևէ Կոնտենտի և/կամ Օգտատիրական կոնտենտի պահպանման կամ հեռացման ընդունակ չլինելու համար:

14. «Philips»-ի արտադրանքը

 

Վեբ-կայքում կարող են առկա լինել «Philips»-ի այն արտադրանքի ու ծառայությունների հղումներ, որոնք կարող են անհասանելի լինել առանձին երկրում: Ցանկացած նմանօրինակ հղում չի ենթադրում և չի երաշխավորում, որ այդ արտադրանքը կամ ծառայությունները ցանկացած պահի հասանելի կլինեն ցանկացած առանձին երկրում: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «Philips»-ի տեղական ներկայացուցչություն:

15. Դիմում անվտանգ ապաստանի մասին` համաձայն 1995 թվականի Մասնավոր արժեթղթերի թողարկման նկատմամբ դատավարության կարգի բարեփոխման մասին օրենքի

 

Այս վեբ-կայքում առկա տեղեկատվությունը կարող է որոշ հայտարարություններ ներառել` «Philips» ընկերության  ֆինանսական դրության հեռանկարների, գործառնությունների ու գործունեության արդյունքների գնահատմամբ, ինչպես նաև դրանց նկատմամբ «Philips»-ի որոշ ծրագրեր և խնդիրներ: Մենք զգուշացնում ենք ընթերցողներին, որ հեռանկարների գնահատումը ապագայում հաջող աշխատանքի երաշխիք չէ, և որ փաստացի արդյունքները կարող են էապես տարբերվել նման գնահատումներում նշված ցուցանիշներից: Հեռանկարների գնահատման օրինակ են հայտարարությունները մեր ռազմավարության, իրացման աճի տեմպերի, EBITA ապագա գործակցի և ծախքերի տնտեսման, մեր գործունեության ներքին զարգացման ապագա մասշտաբների, ինչպես նաև ակտիվների ձեռքբերման ապագա գործարքների վերաբերյալ, ինչպես նաև մեր դրությունը` կապիտալի տեսանկյունից: Հեռանկարների գնահատումներն իրենց բնույթով ներառում են ռիսկն ու անորոշությունը, քանի որ առնչվում են ապագա իրադարձություններին ու հանգամանքներին, և գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք կարող էին հանգեցնել նրան, որ փաստացի արդյունքներն էապես կտարբերվեն հեռանկարների գնահատումներում ուղղակիորեն նշված կամ ենթադրյալ ցուցանիշներից: Հեռանկարների գնահատման մեջ կարող են, ի թիվս այլ բաների, միջամտել ներքին և գլոբալ տնտեսական և գործարար պայմաններ, մեր ռազմավարության հաջող իրագործումը, այն օբյեկտների հայտնաբերման, որոնք կարելի է շահավետորեն ձեռք բերել, և դրանց ձեռքբերման համապատասխան գործարքների հաջող իրականացման, ինչպես նաև մեր գործունեության ձեռքբերված ակտիվների ինտեգրման հնարավորություններ, մեր հաճախորդների նախասիրությունները մեր առկա և նոր արտադրանքի վերաբերյալ, մեր նոր ապրանքների մշակման և դեպի շուկա մղելու և մեր ռազմավարության շահույթների իրագործման հնարավորություններ, պետական և կարգավորող մարմինների քաղաքականությունը և միջոցները, օրենսդրության փոփոխությունները, այսինքն գործոններ, որոնց մեծ մասի վրա մենք չեք կարող ազդել:  Ուստի մեր փաստացի արդյունքները ապագայում կարող են էապես տարբերվել նման հեռանկարային գնահատումներում նշված պլաններից, նպատակներից և ակնկալիքներից: Մյուս ռիսկերն ու գործոնները մենք նշել ենք փաստաթղթերում, որոնք տրվել կամ ներկայացվել են ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (այսուհետ` «SEC»), ներառյալ մեր ամենավերջին Տարեկան հաշվետվությունը` 20-F ձևով, որը հրապարակվել է SEC վեբ-կայքում հետևյալ հասցեով` www.sec.gov: Մեր կամ մեր անունից հանդես եկող անձանց կողմից նախապատրաստված բոլոր հեռանկարային գնահատումները արդիական են միայն այն ամսաթվին, որին դրանք կատարվել են: Մենք պարտավոր չենք թարմացնել հեռանկարային գնահատումներով տեղեկությունները, որպեսզի դրանց արտացոլեն ակնկալիքների կամ իրադարձությունների, պայմանների կամ հանգամանքների փոփոխությունները, որոնց վրա հիմնված ենք նման հայտարարությունները: Սակայն ընթերցողը պետք է ծանոթանա մյուս տեղեկատվական տեղեկագրերին, որոնք մենք նախապատրաստել ենք կամ կարող ենք ներառել փաստաթղթերում, ներկայացված  են մեր կողմից կամ կարող ենք ներկայացնել SEC-ին:

16. Վեճերի լուծում

 

Սույն Պայմանները կարգավորվում են Ռուսաստանի օրենսդրությամբ և մեկնաբանվում դրան համապատասխան: Դուք համաձայնում եք Ռուսաստանի Մոսկվայի դատարանների ոչ բացառիկ իրավասությանը բոլոր վեճերի, պահանջների ու հայցերի նկատմամբ, որոնք կարող են առաջանալ սույն Օգտագործման պայմաններից կամ սույն վեբ-կայքը ձեր կողմից օգտագործելուց, ինչպես նաև դրանց նկատմամբ կամ դրանց հետ կապված, ներառյալ սույն Օգտագործման պայմանների առկայության ու վավերականության մասին բոլոր վեճերը` այն պայմանով, որ դուք համաձայնում եք այդպիսի վեճերը, պահանջները և հայցերը ներկայացնել բացառապես Ռուսաստանի Մոսկվայի դատարաններ:

17. Դրույթների անկախություն

 

Եթե սույն Օգտագործման պայմանների դրույթներից որևէ մեկը ճանաչվի անօրինական կամ հարկադիր կարգով անիրագործելի, այդպիսի անվավեր կամ անիրագործելի դրույթը կփոխարինվի վավերական և իրագործելի դրույթով, որն առավելագույնս համապատասխանում է այն մտադրությանը, որով սկզբնական դրույթը ներդրվել էր սույն Պայմաններում, իսկ մնացած դրույթները կմնան ամբողջ ուժով և վավերականությամբ:

18. Իրավունքներից հրաժարվելու փաստի բացակայություն

 

Սույն Օգտագործման պայմանների որևէ մասը ի կատար ածելու «Philips»-ի անկարողությունը չի նշանակում «Philips»-ի կողմից իրավունքներից հրաժարվել` համաձայն Օգտագործման պայմանների` անցյալում կամ ապագայում որևէ անձի կողմից գործողությունների նկատմամբ: Թե «Philips» ընկերության կողմից որևէ միջոցների ստացումը, թե այն փաստը, որ որևէ անձ ապավինում էր «Philips»-ի գործողություններին, չի նշանակում սույն Օգտագործման պայմանների` դրանց որևէ մասով չեղարկում: Միայն իրավունքներից գրավոր հրաժարումը կամ պայմանների չեղարկումը, որը ստորագրված է «Philips»-ի լիազորված անձի կողմից, իրավաբանական ուժ ունի:

19. Վերնագրեր

 

Սույն Պայմանների հոդվածների վերնագրերը ծառայում են բացառապես հղման հարմարության համար, չեն հանդիսանում դրանք մասը և ոչ մի ազդեցություն չունեն Օգտագործման պայմանների նշանակության կամ մեկնաբանման վրա:

 

Շնորհակալ ենք մեր վեբ-կայքի օգտատերերի համայնքին միանալու համար:

 

Վերջին թարմացումը` 15 հունվարի, 2014:

You are about to visit a Philips global content page

Continue

You are about to visit a Philips global content page

Continue

Մեր կայքը լավագույնս կարելի է դիտել Microsoft Edge- ի, Google Chrome- ի կամ Firefox- ի վերջին տարբերակով: